ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Հայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան

Հայրապետական գահը՝ ազգի հոգևոր վահան
31.07.2026 | 12:55

Հայ Եկեղեցու հայրերի տեսակետը հստակ է. Հայրապետական Գահը ոչ թե պարզապես վարչական կամ պատմական հաստատություն է, այլ Աստծո կողմից հայ ազգին տրված սրբազան նվեր, հոգևոր վահան, Եկեղեցու նվիրապետության տեսանելի կենտրոն և հայ ժողովրդի հոգևոր միասնության առանցք։

Գահը վեր է անցողիկ ժամանակներից ու մարդկային տկարություններից. այն Միածնաէջ Մայր Աթոռի կենդանի մարմնավորումն է, որը դարեր ի վեր պահպանել է մեր ինքնությունն ու հավատքը՝ նույնիսկ պետականության բացակայության շրջանում:

Իսկ դրա սրբազան արժեքը չգիտակցելը կամ արհամարհելը, ըստ Հայրերի, հոգևոր կուրության, ինքնամոռացության և սեփական արմատներից կտրվելու հետևանք է:

Թող Ամենակալ Տերը անսասան պահի Իր իսկ հիմնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Աստվածահաստատ նվիրապետական կարգը, և երկար, խաղաղ ու արևշատ տարիներ պարգևի Սուրբ Թադեոսի առաքելական աթոռի գահակալ՝ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին։ Ամեն։

Սամվել դպիր Գրիգորյան

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ